Главная » Файлы » Экономика(ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ)

Ժ. Սիսմոնդին որպես Դասական դպրոցի շարունակող
05.03.2012, 23:44
     Ժան Շառլ Լեոնար Սիմոնդ դը Սիսմոնդին (1773-1842) ծնվել է Շվեյ-ցարիայի Ժն¨ քաղաքում, որն այդ ժամանակ մտնում էր Ֆրանսիայի կազմի մեջ: 1803 թվականին հրատարակել է տեսական քաղաքատնտե-սության հարցերին նվիրված «Առ¨տրային հարստության մասին կամ ա-ռ¨տրական օրենսդրության մեջ քաղաքատնտեսության սկզբունքների կիրառման մասին» աշխատությունը, որտեղ հանդես է եկել որպես Ադամ Սմիթի աշակերտ:
     Սիսմոնդիի գաղափարների արմատները կարելի է համարել այն նա-հապետական միջավայրը,որտեղ անցել են նրա մանկությունը ¨ պատա-նեկությունը: Նա ողջ կյանքում պահպանեց այն համոզմունքը, որ երջան-կությունը ամենից հաճախ այցելում է ազնիվ արհեստավորների ¨ ֆեր-մերների տուն ¨ հեռու է փախչում մեծ քաղաքներից՝ իրենց ֆաբրիկանե-րով,առ¨տրային գրասենյակներով ¨ բանկերով:Սակայն, հենց այդ նահա-պետական կյանքն էլ անցյալ էր դառնում՝ քայքայվելով արդյունաբերա-կան հեղաշրջման հետ¨անքով, որի ընթացքում արհեստը զիջում էր իր տեղը ֆաբրիկաների արտադրությանը,իսկ ազատ արհեստավորը՝ աղ-քատ պրոլետարիատին: 
     Սիսմոնդին ընդունվում է գրողների ¨ գիտնականների շրջանակը, ո-րոնք խմբավորվել էին մադամ դը Ստալի շուրջը:Վերջինս գրող էր ¨ հա-սարակական գործիչ:Ստալի ¨ նրան մոտ գրողների գրական ռոմանտիզ-մը, ըստ եր¨ույթին, ազդել է Սիսմոնդիի վրա:Նրա գլխավոր զբաղմունքը պատմությունն էր:1813 թվականին նա մեկնեց Փարիզ, որտեղ հետ¨եց Նապոլեոնի անկմանը ,Բուրբոնների դինաստիայի վերականգնմանը ¨ Հարյուր օրերի ողբերգությանը:Այդ իրադարձությունները Սիսմոնդիին Նապոլեոնի հակառակորդից վերածեցին նրա կողմնակցի:Նա հույս ու-ներ, որ նոր կայսրությունը կիրականացներ իր իդեալները ազատության ու երջանկության վերաբերյալ:
     Նապոլեոնի վերջնական անկումից հետո Սիսմոնդին վերադառնում է Ժն¨,որը դարձել էր նորից Շվեյցարիայի մի մասը:Այդ տարիներին ձ¨ա-վորվեցին Սիսմոնդիի սոցիալ-տնտեսական գաղափարները,որոնք նա շարադրեց 1819 թվականին հրատարակված «Քաղաքատնտեսության նոր սկզբունքներ» աշխատության մեջ:Այս աշխատությունը Սիսմոնդիի գլխավոր ներդրումն է տնտեսագիտության մեջ:Սիսմոնդին գրում էր,որ իր գիրքը ծագել է ոչ այնքան այլ գիտնականների աշխատությունների խոր ուսումնասիրության հետ¨անքով,որքան՝  կյանքի ուսումնասիրությունից, որը նրան համոզեց «օրթոդոքսալ» գիտության հիմքերի անճշտության մեջ: Այս աշխատությամբ Սիսմոնդին նոր ուղղություն ստեղծեց քաղաքա-տնտեսության մեջ:Նա եղավ նոր՝ մանրբուրժուական քաղաքատնտեսու-թյան ...
Նյութը ամբողջությամբ ներբեռնելու համար անհրաժեշտ է գրանցվել:


Категория: Экономика(ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ) | Добавил: Lucio
Просмотров: 634 | Загрузок: 3 | Комментарии: 3 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 3
2 Lilit  
0
udsudjhdufjfgt

1 Lilit  
0
xndrum em @ndunel

3 Lucio  
0
inch @ndunel?

Имя *:
Email *:
Код *:
Форма входа
Мини-чат
ОПРОС
Где вы родились?
Всего ответов: 284
Яндекс.Метрика