Главная » Файлы » Экономика(ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ)

Տնտեսական համագործակցության զարգացման ուղիները Հարավային Կովկասում
05.03.2012, 23:38
   Ժամանակակից աշխարհի կար¨որ հատկանիշներից է տարբեր երկրների տնտեսությունների փոխադարձ կախվածության աճը , ինտեգրացիոն գործընթացների զարգացումը մակրո ¨ միկրո մակարդակներում, քաղաքակիրթ երկրների ինտենսիվ անցումը փակ տնտեսություններից բաց տիպի տնտեսությունների : Հայաստանի` որպես տնտեսական փոքր ¨ բաց համակարգ ունեցող երկրի համար էական նշանակություն ունեն արտաքին հարաբերությունները, որոնք կարող են ապահովել երկրի տնտեսության շարունակական աճը ¨ նպատակային բնույթ տալ բարեփոխումներին : Արտաքին տնտեսական հարաբերությունները անմիջականորեն կապված են տարածաշրջան հասկացության հետ, որը դիտարկվում է ոչ միայն որպես աշխարհագրական այլ¨ տնտեսական ¨ քաղաքական միավորում :
   Ներկայումս ՀՀ –ն անդամակցում է տարածաշրջանային երկու կազմակերպությունների` ԱՊՀ  ¨  Ս¨ծովյան տնտեսական համագործակցությանը : Նշված կազմակերպությունների հետ համագործակցության զարգացումը հնարավորություն կտա տնտեսական կապերի խորացմանն ու ամրապնդմանը զուգահեռ, առանց ցնցումների հաղթահարելու այն քաղաքական հակասությունները ,որոնք այսօր առկա են մեր ¨ հար¨ան երկրների միջ¨ : ԱՊՀ ¨ ՍԾՏՀ շրջանակներում տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը խիստ արդիական հիմնախնդիր է , սակայն միաժամանակ անհետաձգելի հիմնահարց է նա¨ հար¨ան երկրների հետ առ¨տրային համաձայնագրերի հիման վրա տնտեսական համագործակցության զարգացումը իսկ առավել հեռանկարային ¨ հուսալի գործընկերների հետ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման գործընթացների իրականացումը :
   Տարբեր պատճառներով Հայաստանը իր երեք հար¨ան առ¨տրային գործընկերների ` Ադրբեջանի , Իրանի ¨ Թուրքիայի հետ չի կարող զարգացնել ինտեգրացիոն տնտեսական համագործակցություն , իսկ Վրաստանի հետ դրանց զարգացումը կաշկանդված է տարածաշրջանում ստեղծված իրադրության պատճառով:
   Մեր տարածաշրջանի առ¨տրային հարաբերությունները հետաքրքիր յուրահատկություն ունեն : Տարածաշրջանի հինգ երկրները  ( Հայասատան , Վրաստան , Ադրբեջան , Թուրքիա , Իրան ) բավականին մեծ առ¨տրային շրջանառություն ունեն արտաքին աշխարհի հետ , սակայն հենց տարածաշրջանի ներսում  առ¨տրաշրջանառության ծավալները շատ փոքր են: Սա եզակի դեպքերից մեկն է , երբ տարածաշրջանային միավորն առ¨տրային շփումներում ավելի ակտիվ է արտաքին աշխարհի հետ , քան ներսում : Սա անշուշտ պայմանավորված է մի շարք խնդիրների առկայությամբ , բայց նա¨ վկայում է , որ ներտարածաշրջանային հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն այդ բարդությունների վերացման դեպքում :
   Եթե ներկայումս հար¨ան երկրների հետ ՀՀ տնտեսական ինտեգրումը պայմանավորված է գոյատ¨ման , տնտեսական կայացման ¨ աստիճանական  , սակայն կայուն զարգացման անհրաժեշտությամբ ապա ապագայում տարածաշրջանայաին տնտեսական ինտեգրման արդյունքների վերաբաշխումը հնարավորություն կտա աշխատանքի տարածաշրջանային բաժանման շնորհիվ հաղթահարելու ոչ միայն ներքին շուկայի սահմանափակվածությունը , այլ¨ համաշխարհային շուկայի հետ կապվելու արտահանման բարձր մրցունակությամբ : Տարածաշրջանային տնտեսական ինտեգրման աստիճանական ¨ հետ¨ողական կիրառումը իր մեջ պարունակում է ...
Նյութը ամբողջությամբ ներբեռնելու համար անհրաժեշտ է գրանցվել:
Категория: Экономика(ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ) | Добавил: Lucio
Просмотров: 619 | Загрузок: 6 | Комментарии: 1 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Форма входа
Мини-чат
ОПРОС
Где вы родились?
Всего ответов: 284
Яндекс.Метрика