Главная » Файлы » История(ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ) |
11.11.2016, 20:17 | |
Ըստ VII դ. «Աշխարհացոյց»–ի, բուն Աղվանքն ուներ 11 գավառ. Եղնի կամ Խենի, Կամբեճան, Բեղ, Շաքի, Գետառու, Խողմազ, Գեղավու, Համբասի, Կապաղակ կամ Ոստանի մարզպան, Քաղադաշտ կամ Քալաձոր, Դաշտի Բազկան կամ Հեջերի։ Աղվանքի տնտեսական, քաղաքական և մշակութային հնագույն կենտրոնն էր Ավթարանի հովիտը։ Այստեղ են կազմավորվել աղվանական քաղաքային հնագույն համայնքները, այդ թվում՝ գլխավոր կենտրոն Կապաղակը։ Հելլենիստական ժամանակաշրջանում նախնադարյան-համայնական հասարակարգը քայքայվելով՝ տեղի տվեց դասակարգային հասարակարգին։ Զարգացան շահագործման կիսանահապետական-կիսաստրկատիրական ձևերը։ Շուրջ 26 ցեղերի միության հիմքի վրա մ.թ.ա. I դարի 1-ին կեսին առաջացավ վաղ ստրկատիրական պետություն՝ Աղվանքի թագավորությունը։ Այն դաշնակցային սերտ կապերի մեջ էր Հայաստանի հետ և կրում էր նրա քաղաքական ու մշակութային ազդեցությունը։ Աղվանքի թագավորության զորքերը (62000 հետևակային, 22000 հեծյալ) իրենց կառուցվածքով և զենքով նմանվել են հայկականին։ Տիգրան Բ Մեծիբանակում նրանք կռվել են հռոմեական նվաճողների դեմ։ Աղվանքի Օրոյզ թագավորը մ.թ.ա. 65-ին շարունակեց պայքարը նաև Պոմպեոսի լեգեոնների դեմ՝ նրանց պատճառելով զգալի կորուստներ։ Ի վերջո, Օրոյզը նույն թվականին հարկադրական հաշտություն կնքեց Պոմպեոսի հետ՝ դառնալով «հռոմեական ժողովրդի դաշնակիցը և բարեկամը»... Նյութը ամբողջությամբ ներբեռնելու համար անհրաժեշտ է գրանցվել: | |
Просмотров: 582 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |