Главная » Файлы » История(ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ)

Ալեքսանդր Մակեդոնացի
11.11.2016, 20:01

Համաշխարհային պատմության մեջ նոր աշխարհ վերակազմ»լու գործում ոչ մի պատմական անձնավորություն այնքան մեծ ծառայություն չի մատուցել , որքան Ալեքսանդր Մակեդոնացին : Մակեդոնացու արշավանքներով գլխավորապես պայմանավորվեց հետագա դարերի համաշխարհային զարգացումները: Ալեքսանդրը խնդիր էր դրել մերձեցնել Արևելքն ու Արևմուտքը, որոնք իրենց հասարակական կազմակերպական և մշակութային չափանիշներով առանձին ու տարբեր աշխարհներ էին: Այս վիթխարի ծրագիրը իրագործելու համար Ալեքսանդրը աշխատում էր հելլենական ոգով քաղաքակրթել արևելքի բարբարոսներին: Իր այդ նպատակին հասնելու համար նա դիմում էր արմատական և կտրուկ միջոցների : Ջախջախելով պարսկական պետությունը` Մակեդոնացին ստեղծեց վիթխարի ռազմաստրատեգիական կայսրություն, որը Արևելքում տարածվում էր ընդհուպ մինչև Հնդկաստան : Ըստ էության դա նոր համաշխարհային կայսրություն էր :Այն տեղերում,ուր Ալեքսանդրը հաստատում էր իր իշխանությունը , նա ձգտում էր միաձուլել հելլեններին ու պարսիկներին:     

  Նրա արշավանքների հետևանքով տեղի է ունենում արևմուտքի և արևելքի մշակույթների միախառնում, ստեղծվում է հելլենիստական մշակույթը և ամբողջ աշխարհում տարածում է գտնում . սկսվում է հելլենիզմի դարաշրջանը:

  Ծանոթանալով Ալեքսանդր Մակեդոնացու կենսագրությանը` մենք կծանոթանանք նաև մի ամբողջ ժամանակաշրջանի պատմության հետ , այսինքն կարող ենք ասել, որ նրա շրջանի պատմության մեջ միաձուլվում են կենսագրությունն ու պատմությունը , այստեղ կարող ենք համաձայնել այն մտքի հետ , որ անձինք են կերտում պատմությունը: 

Նյութը ամբողջությամբ ներբեռնելու համար անհրաժեշտ է գրանցվել:

Категория: История(ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ) | Добавил: Lucio
Просмотров: 1463 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Форма входа
Мини-чат
ОПРОС
Где вы родились?
Всего ответов: 284
Яндекс.Метрика