Главная » Файлы » Экономика(ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ) |
11.11.2016, 19:43 | |
Բանկի լրիվ անվանումն է "Արդյունաբերության և Շինարարության Ինվեստիցիոն Բանկ" փակ բաժնետիրական ընկերություն, կրճատ անվանումը` "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ: Բանկի պատմությունը: 2003թ. Գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից և ձեռք է բերել "Արդշինբանկ" ԲԲԸ ակտիվների և պարտավորությունների զգալի մասը և մասնաճյուղային ցանցը, ձեռք է բերել "Հայագրոբանկ" ԲԲԸ բիզնեսի հիմնական մասը իր ենթակառուցվածքի հետ միասին: 2004թ. դարձել է արժեթղթերի շուկայի մասնակից: 2005թ. դարձել է. ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայում դիլերի ֆունկցիաներ կատարող, "Հայաստանի ֆոնդային բորսա" ինքնակարգավորվող կազմակերպության (այժմ` "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա" ԲԲԸ) մասնակից 2007թ. Կանոնադրական կապիտալի նշանակալից մասնակից, դարձել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան: 2008թ. Դարձել է ՀՀ պետական միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի շուկայում գործակալ 2009թ. Moody’s միջազգային վարկանիշային գործակալության կողմից վերանայվեց Բանկի վարկանիշը. տեղական արժութային ավանդների չափանիշով տրվեց Ba2 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ, իսկ արտարժութային ավանդների չափանիշով` Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերը: Ֆինանսական կայունությունը ("BFSR") գնահատվել է "D-": Բոլոր վարկանիշերի հեռանկարները կայուն են: Արդշինինվեստբանկ ՓԲԸ-ի <<Արթիկ>> մասնաճյուղը ստեղծվել է 1991թ. որպես <<Արդշինբանկ>> ՓԲԸ: 2003թ. ապրիլին այն վերափոխվել է և վերանվանվել Արդշինինվեստբանկ ՓԲԸ-ի <<Արթիկ>> մասնաճյուղ: Նյութը ամբողջությամբ ներբեռնելու համար անհրաժեշտ է գրանցվել: | |
Просмотров: 529 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |