Главная » Файлы » Экономика(ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ)

Հիմնական տնտեսական ցուցանիշների կառուցվածքը և առաձնահատկությունները Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում
15.06.2011, 19:00

Հիմնական տնտեսական ցուցանիշների կառուցվածքը և առաձնահատկությունները  Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում

 

Բովանդակություն

Ներածություն ...........................................................................................................2

 

1.Հիմնական տնտեսական ցուցանիշների կառուցվածքը և առանձնահատ- կությունները.............................................................................................................5

 

2.Հիմնական տնտեսական ցուցանիշների զարգացման միտումները..........19

 

3.Համեմատական վերլուծություն........................................................................25

 

Եզրակացություններ...............................................................................................41

 

Գրականության ցանկ.............................................................................................43

 

Հավելվածներ..........................................................................................................44

 

Ներածություն

 

 

    Երկրորդ հազարամյակի վերջին տասնամյակները նշանավորվեցին համայնավարական տնտեսական համակարգի`  Սովետական միության, փլուզմամբ, որի արդյունքում  մի շարք  երկրներ որդեգրեցին անցումն ազատական տնտեսակարգին:

    Շուկայական տնտեսության2 և համապատասխան ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների ձևավորումը յուրաքանչյուր երկրի առաջադեմ ուժերից պահանջում էր բազմաչափանիշային համակարգի ստեղծում, որը, մի կողմից անշրջելի կդարձներ վերափոխումների գործընթացը, մյուս կողմից կապահովեր դրանց արդյունավետ ընթացքը նվազագույն սոցիալական կորուստների գնով: Այդ երկրները վերոնշյալ առաքելությունը իրագործում էին գտնվելով ելակատային տարբեր դիրքերում: 2000թ.-ին, երբ կտրուկ անկման փուլը անցել էր և համակարգում որոշակի կայունացում էր նկատվում, ԿՀԲ-ի /Կենտրանական և Հարավ-Արևելյան Եվրոպայի ու Բալթյան /  երկրները միջին հաշվով ապահովել էին 1990թ.-ի ՀՆԱ-ի 106%  մակարդակ, իսկ ԱՊՀ-ում այդ ցուցանիշը միայն 63% էր: Նման տարբերությունը հիմնականում պայմանավորված էր ԿՀԲ-ի երկրներում լայն քաղաքական  իրավունքների  և քաղաքացիական ազատությունների առկայությամբ, ինչպես նաև ժողովրդավարական առանձին կառույցների ստեղծմամբ, որն այդ երկրներում հանգեցրեց քաղաքական իշխանությունների փոխհամաձայնեցված կենտրոնացմանը, ինչն էլ վերափախումների հաջող իրագործման կարևորագույն գործոն էր: Տարբերությունները բացատրվում են նաև տնտեսական քաղաքականության ընտրությամբ, մեկնարկային պայմաններով, ինչպես նաև արտաքին տնտեսական քաղաքանությամբ:  

     Տարբեր են նաև Անդրկովկասյան երկրների ելակետային դիրքերը  և վարվող տնտեսական և քաղաքական ստրատեգիաները:

     Ինչպես մյուս հանրապետությունները, Անդրկովկասյան երկրները նույնպես հայտնվեցին ծանր քաղաքական և տնտեսական վիճակում: Ընդ որում առկա էին ինչպես համընդհանուր, այնպես էլ յուրահատուկ խնդիրներ: Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ու Վրաստանը ավելի մեծ հնարավորություններ ունեին անցումային շրջանից հեշտությամբ և առանց շատ մեծ կորուստների դուրս գալու: Այդ հնարավորությունները Ադրբեջանի դեպքում կապված են նավթաարդյունաբերության հետ, իսկ Վրաստանի դեպքում կարևոր խթան կարող էր ծառայել նավահանգստային գոտի ունենալը, բացի այդ Հայաստանը գտնվում է տնտեսական շրջափակման մեջ:    Ընդհանուրն այն էր, որ ԽՍՀՄ փլուզումը  բերեց նախկին հանրապետությունների  հետ կապերի խզմանը, իսկ մի շարք ապրանքների արտադրության համար անհրաժեշտ հումքը ներկրվում էր դրսից, շատ ապրանքներ ներմուծվում էին, իսկ հիմա պետք էր փնտրել նոր շուկաներ, մյուս ընդհանրությունն էլ այն էր, որ  արտադրված ապրանքները մրցունակ չէին:

     Առանձնահատկություններից Հայաստանի համար կարող ենք նշել աղքատ հումքային բազան, անկայուն քաղաքական վիճակը, պատերազմական գործողությունները Արցախում, երկրշարժի պատճառով փլուզված գործարաններն ու հարյուրավոր գործազուրկները: Վրաստանում և Ադրբեջանում առանձնահատկությունները պայմանավորված էին կրկնվող քաղաքացիական պատերազմներով և դրանց ծանր հետևանքներով:

 Տարածաշրջանի ընդհանուր իրավիճակը գնահատելու համար օգտվել ենք վիճակագրական տվյալներից: Վիճակագրական տվյալները տրամադրում են Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի Ազգային Վիճակագրական Ծառայությունները: ԱՎԾ-ները հրապարակում են սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող զեկույցներ, հրապարակումներ, տարեգրքեր: Սկսած 1992թ.-ից միջազգային վիճակագրական համագործակցությունը մեծ դեր է  ունեցել Ադրկովկասյան երկրների վիճակագրական կարողությունների զարգացման բնագավառում:

   Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը իրականացնում է բազմաթիվ համատեղ նախագծեր, մասնակցում  բազմաթիվ ուսումնական դասընթացների և ստանում խորհրդատվական օգնություն: Այն իրականացնում է վիճակագրական տեղեկատվության և հրապարակումների փոխանակում ամբողջ աշխարհով մեկ:     Հայաստանի ազ•ային վիճակագրական ծառայությունը սերտորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ սպառողներին միջազգային մակարդակով համադրելի ինֆորմացիա տրամադրելու համար:
Նյութը ամբողջությամբ ներբեռնելու համար անհրաժեշտ է գրանցվել:
Категория: Экономика(ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ) | Добавил: Lucio
Просмотров: 508 | Загрузок: 5 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 genya  
0
shat lav kursayina

Имя *:
Email *:
Код *:
Форма входа
Мини-чат
ОПРОС
Где вы родились?
Всего ответов: 284
Яндекс.Метрика