Главная » Файлы » Экономика(ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ)

Միջազգային մարքեթինգ
17.02.2012, 00:34
Միջազգային մարքեթինգը, որպես մարքեթինգային գործունեության առանձին համակարգ, սկսել է զարգանալ 1960-70ական թվականներին: Միջազգային մարքեթինգը բավականին ակտուալ է շնորհիվ միջազգային առ¨տրի ընդլայնման, աշխատուժի ¨ կապիտալի առավել դինամիկ ¨ մասայական տեղաշարժի: Միջազգային մարքեթինգը խոսում է համաշխարհային շուկայում ձեռնարկության ակտիվ գործունեության մասին:
Մարքեթինգային գործունեության համար գոյություն չունեն տարածքային սահմաններ: Ժամանակակից պայմաններում ֆիրմաների մեծամասնությունը իրենց գործունեությունը ծավալում են համաշխարհային շուկայում: Նույնիսկ, հնարավորություն չունենալով դուրս գալ համաշխարհային շուկա, ֆիրման, առաջին հերթին, չի կարող բաց թողնել արտադրական գործունեության նման հնարավորությունը, երկրորդը` պետք է հաշվի առնի համաշխարհային շուկայի դինամիկան, նրա քանակական ¨ որակական բնութագրերը: Ֆիրմաների կողմից կիրառվող միջազգային մարքեթինգի սահմանները զգալիորեն լայն են, բայց որպես տնտեսական կատեգորիա էությունը  նույնն է:
Շատ կազմակերպությունների համար միջազգային մարքեթինգի ուսումնասիրումը ¨ կիրառումը անհրաժեշտ է ներքին շուկան կատարելագործելու ¨ այլ շուկաների հետ հարաբերություններ հաստատելու համար: «Միջազգային մարքեթինգ» տերմինը վերաբերում է միջազգային ֆիրմաների գործունեությանը, որոնց արտադրական ¨ կոմերցիոն գործունեության ոլորտը տարածվում է արտասահմանյան պետությունների վրա:
Միջազգային մարքեթինգի գործունեության ոլորտում գործում են մարքեթինգի հետ¨յալ միջազգային կազմակերպությունները. միջազգային եվրոպական միություն ¥ЕКОМАР¤, մարքեթինգի միջազգային ֆեդերացիա ¥ИМФ¤, մարքեթինգի միջազգային ասոցիացիա ¥АМА¤: 
Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա կարելի է ասել, որ ՀՀ-ում ձեռնարկատիրության միջազգայնացման գործընթացի դանդաղ տեմպերը հիմնականում պայմանավորված են այդ գործընթացի նկատմամբ պահանջարկի ցածր մակարդակով, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ում ներկայումս առկա են միջազգայնացման որոշակի նախապայմաններ: Վերջինս պետք  է բացատրել նրանով, որ դրա խթանումն, ըստ էության, կապված է միջազգային շուկաների վերլուծության, դրանցում համապատասխան փոփոխությունների կանխատեսման, միջազգային ներթափանցման նպատակով համապատասխան մոտեցումների մշակման ¨ տվյալ գործընթացի կազմակերպման այլ միջոցառումների հետ: Ակնհայտ է, որ նշվածը ենթադրում է որոշակի ծախսեր, որոնք զարգացման ներկայիս պահին, երբ հայրենական տնտեսություն վարող սուբյեկտների գործունեությունը կապված է զգալի շահույթների ստացման հետ, դրանք այդ ծախսերի իրականացման առումով ունեն ...
Նյութը ամբողջությամբ ներբեռնելու համար անհրաժեշտ է գրանցվել:
Категория: Экономика(ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ) | Добавил: Lucio
Просмотров: 2428 | Загрузок: 30 | Комментарии: 8 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 8
8 Գոհար  
0
միջազգային մարքեթինգ

7 Վարդուհի  
0
Best

6 Shushan  
0
))

5 Lucy  
0
looking for

4 shushan  
0
fffff

3 shushan yayloyan  
0
mijazgayin marketing

2 Քրիստինե  
0
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳ

1 Meri  
0
hetaqrair e amen inch aystex

Имя *:
Email *:
Код *:
Форма входа
Мини-чат
ОПРОС
Где вы родились?
Всего ответов: 284
Яндекс.Метрика