Главная » Файлы » Экономика(ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ) |
Տնտեսական համագործակցության զարգացման ուղիները Հարավային Կովկասում
05.03.2012, 23:38 | |
Ժամանակակից աշխարհի կար¨որ հատկանիշներից է տարբեր երկրների տնտեսությունների փոխադարձ կախվածության աճը , ինտեգրացիոն գործընթացների զարգացումը մակրո ¨ միկրո մակարդակներում, քաղաքակիրթ երկրների ինտենսիվ անցումը փակ տնտեսություններից բաց տիպի տնտեսությունների : Հայաստանի` որպես տնտեսական փոքր ¨ բաց համակարգ ունեցող երկրի համար էական նշանակություն ունեն արտաքին հարաբերությունները, որոնք կարող են ապահովել երկրի տնտեսության շարունակական աճը ¨ նպատակային բնույթ տալ բարեփոխումներին : Արտաքին տնտեսական հարաբերությունները անմիջականորեն կապված են տարածաշրջան հասկացության հետ, որը դիտարկվում է ոչ միայն որպես աշխարհագրական այլ¨ տնտեսական ¨ քաղաքական միավորում : Ներկայումս ՀՀ –ն անդամակցում է տարածաշրջանային երկու կազմակերպությունների` ԱՊՀ ¨ Ս¨ծովյան տնտեսական համագործակցությանը : Նշված կազմակերպությունների հետ համագործակցության զարգացումը հնարավորություն կտա տնտեսական կապերի խորացմանն ու ամրապնդմանը զուգահեռ, առանց ցնցումների հաղթահարելու այն քաղաքական հակասությունները ,որոնք այսօր առկա են մեր ¨ հար¨ան երկրների միջ¨ : ԱՊՀ ¨ ՍԾՏՀ շրջանակներում տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը խիստ արդիական հիմնախնդիր է , սակայն միաժամանակ անհետաձգելի հիմնահարց է նա¨ հար¨ան երկրների հետ առ¨տրային համաձայնագրերի հիման վրա տնտեսական համագործակցության զարգացումը իսկ առավել հեռանկարային ¨ հուսալի գործընկերների հետ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման գործընթացների իրականացումը : Տարբեր պատճառներով Հայաստանը իր երեք հար¨ան առ¨տրային գործընկերների ` Ադրբեջանի , Իրանի ¨ Թուրքիայի հետ չի կարող զարգացնել ինտեգրացիոն տնտեսական համագործակցություն , իսկ Վրաստանի հետ դրանց զարգացումը կաշկանդված է տարածաշրջանում ստեղծված իրադրության պատճառով: Մեր տարածաշրջանի առ¨տրային հարաբերությունները հետաքրքիր յուրահատկություն ունեն : Տարածաշրջանի հինգ երկրները ( Հայասատան , Վրաստան , Ադրբեջան , Թուրքիա , Իրան ) բավականին մեծ առ¨տրային շրջանառություն ունեն արտաքին աշխարհի հետ , սակայն հենց տարածաշրջանի ներսում առ¨տրաշրջանառության ծավալները շատ փոքր են: Սա եզակի դեպքերից մեկն է , երբ տարածաշրջանային միավորն առ¨տրային շփումներում ավելի ակտիվ է արտաքին աշխարհի հետ , քան ներսում : Սա անշուշտ պայմանավորված է մի շարք խնդիրների առկայությամբ , բայց նա¨ վկայում է , որ ներտարածաշրջանային հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն այդ բարդությունների վերացման դեպքում : Եթե ներկայումս հար¨ան երկրների հետ ՀՀ տնտեսական ինտեգրումը պայմանավորված է գոյատ¨ման , տնտեսական կայացման ¨ աստիճանական , սակայն կայուն զարգացման անհրաժեշտությամբ ապա ապագայում տարածաշրջանայաին տնտեսական ինտեգրման արդյունքների վերաբաշխումը հնարավորություն կտա աշխատանքի տարածաշրջանային բաժանման շնորհիվ հաղթահարելու ոչ միայն ներքին շուկայի սահմանափակվածությունը , այլ¨ համաշխարհային շուկայի հետ կապվելու արտահանման բարձր մրցունակությամբ : Տարածաշրջանային տնտեսական ինտեգրման աստիճանական ¨ հետ¨ողական կիրառումը իր մեջ պարունակում է ... Նյութը ամբողջությամբ ներբեռնելու համար անհրաժեշտ է գրանցվել:
| |
Просмотров: 618 | Загрузок: 6 | Комментарии: 1 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0 | |
Категории раздела
Мини-чат
ОПРОС