Главная » Файлы » История(ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ)

Թյուրքական ցեղերի (օղուզների և թուրքմենների) գաղթը Անատոլիա XI-XIII դարերում
14.11.2016, 20:05

XI դարում արևելքից Փոքր Ասիա ներխուժեց սելջուկ թյուրքերի մի հուժկու ալիք , որոնց հիմնական մասը կազմում էին օղուզներն ու թուրքմենները , որոնք էլ 1040 թ. ներխուժեցին և 1055 թ. գրավեցին Իրանը: Ապա նրանք նվաճեցին Իրաքը , Սիրիան , Ադրբեջանը , Հայաստանի մի մասը : Նվաճված երկրներում նրանք ստեղծեցին «Մեծ Սելջուկյանների» պետությունը :  Սելջուկյանների դինաստիան ծագում է օղուզական քընըք ցեղից :

   Սելջուկ թյուրքերը, որոնք իրենց հարձակումը Անատոլիայի վրա սկսել էին դեռևս XI դարի առաջին կեսին , XI դարի  60-ական թթ. անցան Անատոլիայի նվաճմանը: Թյուրք քոչվորները սելջուկյան սուլթան Տողրուլ բեկի գլխավորությամբ իրենց ընտանիքներով ու հոտերով Խորասանից , Ադրբեջանից , Իրաքից և Սիրիայից շարժվեցինդեպի Փոքր Ասիա : 1071 թ. Մանազկերտի մոտ բյուզանդացիների նկատմամաբ տարած հաղթանակից հետո Անատոլիայի ճանապարհը բացվեց սելջուկների առաջ :1085 թ. նրանք գրավեցին Իզմիրը (Զմյուռնիան) և գրեթե ամբողջ Փոքր Ասիան ընկավ նրանց ձեռքը :

   Սելջուկյան դինաստիայի ճյուղերից մեկը Անատոլիայում ստեղծեց Ռումի սուլթանությունը , որը ձևականորեն ընդունում էր «Մեծ Սելջուկյանների» գերիշխանությունը , բայց անկախ էր : Արաբներից հետո սելջուկ թյուրքերը Անատոլիան անվանում էին Ռում , որը ծագել է Բյուզանդական կայսրության պաշտոնական անվանումից , որը ավանդաբար կոչվում էր  Հռոմեական կայսրություն կամ Հռոմ :

    Խաչակրաց արշավանքները կանգնեցրին Սելջուկների հետագա առաջխաղացումը և գրավեցին նրանց մայրաքաղաք Իզնիկը ` Նիկեյան  , սակայն հետագայում նրանք նորից անցան հարձակման և 1116 թ . նվաճեցին Քոնիան(Իկոնիոնը), այն դարձնելով իրենց մայրաքաղաքը : Այդ պատճառով էլ Փոքր Ասիայի Սելջուկների պետությունը երբեմն անվանում են նաև Քոնիական սուլթանություն : 1180 թ. Ռումի սուլթանությունը նվաճեց 1067 թ. Փոքր Ասիայում հիմնադրված ...

 

Նյութը ամբողջությամբ ներբեռնելու համար անհրաժեշտ է գրանցվել:

Категория: История(ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ) | Добавил: Lucio
Просмотров: 537 | Загрузок: 0 | Комментарии: 3 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Форма входа
Мини-чат
ОПРОС
Где вы родились?
Всего ответов: 284
Яндекс.Метрика