Главная » Статьи » Экономика

2012թ.-ին ՀՀ ապահովագրական ընկերություններն ավելի քան մեկ ու կես մլրդ դրամ են վճարել պետական բյուջե

2012 թ-ի արդյունքներով Հայաստանի 1000 մեծ հարկատուների շարքում ընդգրկվել են 7 ապահովագրական ընկերություններ, որոնցից ամենաշատ հարկ վճարել էր ‹‹Ռոսգոսստրախ-Արմենիա›› ընկերությունը` զբաղեցնելով 246-րդ տեղը և պետական բյուջե վճարելով 375.1 մլն դրամ:

     ՀՀ ՊԵԿ-ի տվյալներով, մեծ հարկատուների շարքում ‹‹Ինգո Արմենիա›› ապահովագրական ընկերությունը զբաղեցրել է 250-րդ տեղը` հաշվետու տարում պետական բյուջեն ավելացնելով 372 մլն դրամով: Հաջորդը ‹‹Նաիրի Ինշուրանս›› ապահովագրական ընկերությունն է: Զբաղեցնելով ցուցակի 342-րդ տեղը, պետական բյուջե է վճարել 267 մլն դրամ: ‹‹Ռեսո›› ապահովագրական ընկերությունը վճարվող հարկի չափով (246 մլն դրամ) զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: 5-րդ հորիզոնականը զբաղեցնում է ‹‹Արմենիա Ինշուրանս›› ապահովագրական ընկերությունը, որի հարկային պարտավորությունները նախորդ տարում կազմել էր 125.8 մլն դրամ: ‹‹Կասկադ Ինշուրանս››-ը (2102թ.-ի կեսից դադարեցրեց իր գործունեությունը շուկայում` միանալով ‹‹Ինգո Արմենիա›› ապահովագրական ընկերությանը) ցուցակում զբաղեցրել է 775-րդ տեղը և պետական բյուջե է վճարել 107.7 մլն դրամ: Հայաստանի մեծ հարկատուների ցանկը փակում է ‹‹Գարանտ Ինշուրանս›› ապահովագրական ընկերությունը:                     Ընկերությունը նախորդ հաշվետու տարում բյուջեին վճարել է 100.2 մլն դրամ: ‹‹Սիլ Ինշուրանս›› ապահովագրական ընկերությունը հաշվետու տարին փակել է վնասով, հետևաբար 1000 մեծ հարկատուների ցանկ չի մտել:
     Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2012թ.-ի հոկտեմբերի 1ին Հայաստանի ապահովագրական շուկայի զուտ շահույթը կազմել է 1.1 մլրդ դրամ, նախորդ տարվա համեմատ նվազելով 50.1%-ով: ՀՀ ապահովագրական շուկայում մաքուր շահույթի չափով առաջին հորիզոնականը զբաղեցնում է ‹‹Ռեսո›› ապահովագրական ընկերությունը – 345.4 մլրդ դրամ, երկրորդ հորիզոնական - ‹‹Արմենիա Ինշուրանս›› - 336.1 մլրդ դրամ: Առաջատարների երրորդ հորիզոնականը եզրափակում է ‹‹Նաիրի Ինշուրանս›› ընկերությունը, որի եկամուտը կազմել է 259.3 մլրդ դրամ: ‹‹Ինգո Արմենիա›› ապահովագրական ընկերությունը ստացված շահույթի առումով զբաղեցնում է չորորդ հորիզոնականը – 116.8 մլրդ դրամ: Հինգերորդ և վեցերորդ հորիզոնականները զբաղեցնում են ‹‹Գարանտ Ինշուրանս›› ընկերությունը – 100.6 մլրդ դրամ և ‹‹Ռոսգոսստրախ Արմենիա›› ընկերությունը - 59.2 մլրդ դրամ: ‹‹Սիլ Ինշուրանս›› ընկերությունը հաշվետու ժամանակաշրջանը փակել է 103.4 մլն դրամ վնասով:
     2012թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի ապահովագրական շուկայում գործող ընկերությունների ակտիվները հասել են 37.9 մլրդ դրամի, 46.1% տարեկան աճով: Յոթ ապահովագրական ընկերությունների հավաքագրած պարգևավճարները կազմել են 28.9 մլրդ դրամ:

Категория: Экономика | Добавил: Lucio (18.03.2013)
Просмотров: 822 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Форма входа
Мини-чат
ОПРОС
Где вы родились?
Всего ответов: 284
Яндекс.Метрика