Главная » Статьи » ՀԱՄԱՅՆՔՆԵՐ |
ԱԽՈւՐՅԱՆ Բնակչություն 10046.0 Մակերես 14.0 կմ2 Համայնքի ղեկավար` Արծրունի Իգիթյան Հեռ. , Հանրագիտարանային և բառարանային տվյալների համաձայն Ախուրյան գյուղը հիմնադրվել է 1828-29թթ.: Ըստ գերեզմանաքարերից մեկի արձանագրությանև բանավոր պատմությունների, գյուղը հիմնադրվել է 1805թ. երեք ընտանիքների կողմից` Ճանճուռենք, Բաղդիենք և Մաթոսենք: Առաջին և երկրորդռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմներից հետո գյուղը մեծանում է` թուրքերի կողմից անվանակոչվելով Դյուզքյանդ, որ թարքմանվում է հարթգյուղ: 1861թ. Դյուզքյանդցիները հանգանագած գումարներով կառուցում են եկեղեցի, որը մասամբ քանդվում է Հայաստանի խորհրդայնացման ժամանակ: 1883թ. Դյուզքյանդն ուներ 310 տնտեսություն 2 300 բնակչով: Եկեղեցու գավիթում կառուցվում է դպրոց: 1928թ. ապրիլին Դյուզքյանդում ստեղծվել է կոլեկտիվ տնտեսություն: 1945թ. Գերագույն Խորհրդի որոշմամբ Դյուզքյանդը վերանվանվում է Ախուրյան: 1970թ.Ախուրյանն ուներ 3812 բնակիչ: Կառուցվում է երկրորդ դպրոցը` նոր հարմարություններով: Ախուրյանից դեպի Լենինական (Գյումրի) ճանապարհի երկայնքինկառուցվում են բնակելի բարձրահարկ շենքեր, այսինքն համայնքի երկրորդ մասը` շրջկենտրոնը: 1988թ. ահեղ երկրաշարժի ժամանակ մեծամասամբ ավերվեց շրջկենտրոնային մասը: Որոշվեց գյուղի արևելքում կառուցել Նոր Ախուրյանը: 1996թ. ՙՎարչատաչածքային բաժանման մասին՚ ՀՀ օրենքով Ախուրյանը ընդգրկվել է գյուղականհամայնքների ցանկում, իր մեջ ներառելով 3 բնակավայր` Ախուրյան գյուղ, նախկին շրջկենտրոն և Նոր Ախուրյան: Ախուրյանը բնակչության թվով համարվում է ՀՀ ամենամեծ գյուղկան համայնքը: Համայնքի կենտրոնի հեռավորությունը մարզկենտրոնից - 5 կմ Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերեսից - 1 560 մ Համայնքի վարչական տարածքը - 500 հա Համայնքի տարածքում գործում է 2 միջնակարգ դպրոց, 1 ութնամյա դպրոց, 2 վարժարան, 3 նախակրթարան, մշակույթի տուն, արվեստի դպրոց,գրադարան, համալիր մարզադպրոց, հիվանդանոց, ՙՄոր և մանկան առողջության կենտրոն՚, ունի տարածաշրջանային զարգացման ենթակառուցվածքներ: ՀՀ Շիրակի մարզի ԱԽՈՒՐՅԱՆ գյուղական համայնքի ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ 1. Հեռավորությունը Երևանից`130 կմ մարզկենտրոնից`2 կմ ՀՀ պետական սահմանից`9 կմ 2. Բարձրությունը ծովի մակերևույթից` 1600 մ 3. Բնակլիմայական պայմանները` լեռնային 4. Բնակչության թիվը` 10.651 մարդ, 2465 ընտանիք 5. Համայնքի զբաղեցրած տարածքը` 2060 հա Որից` 306 հա արոտներ 1560 հա վարելահողեր 7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն անասնապահություն 8.Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով 95% խմելու ջուր 90% ոռոգման ջուր9.Գազաֆիկացված է 10.Ճանապարհների վիճակը` ոչ բարվոք 11.Համայնքն ունի` 1. Դպրոց 900 աշակերտական տեղով /1200 աշակերտ 2. Հիվանդանոց, պոլիկլինիկա 3. Մշակույթի տուն | |
Просмотров: 854 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |
Экономика [19] |
История [114] |
Наука и техника [222] |
Архитектура [16] |
Разное [48] |
Политика [5] |
ՀԱՄԱՅՆՔՆԵՐ [3] |