Главная » Статьи » ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

Լեռնապատ (ՀՀ,Լոռի)
Լեռնապատ Բնակչություն 2298.0 Մակերես 36.18 կմ2 Գյուղն ունի հին պատմություն: Նրա տարածքում պահպանվել են բրոնզեդարյան բնակատեղիների հետքերը, բայց գրավոր հիշատակություններ չկան: Գյուղի ՙՈւռուտ՚ հանդամասում պահպանվել են 13-րդ դարի գերեզմանոցի հետքերը: 17-րդ դարում գյուղը կոչվել է Հաջի-Ղարա: Բնակչության մեծ մասի նախնիները 18-րդ եւ 19-րդ դդ. այստեղ են տեղափոխվել Ղարաբաշից, Պարսկաստանի Սալմաստ գավառից եւ Արեւմտյան Հայաստանից: 1918թ. գյուղը հերոսաբար մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին եւ ստացել Կարմիր Հաջի-Ղարա անունը: Հայրենական Մեծ պատերազմից հետո վերանվանվել է Մակարաշեն, իսկ 50-ական թվականների վերջին` Լեռնապատ: 1988թ. երկրաշարժից գյուղը ավերվեց ամբողջովին եւ ունեցավ 130 զոհ: Վերականգնողական աշխատանքները կատարվել են ընդամենը 20%-ով, իսկ բնակչության 80%-ը բնակվում է տնակներում: Գյուղում կա 1862թ. կառուցված Բազիլիկ եկեղեցի, որը գտնվում է վթարային վիճակում: Կան նաեւ Հայրենական պատերազմի զոհերի հիշատակի հուշարձան, Ղարաքիլիսայի ճակատամարտի եւ երկրաշարժի զոհերի հիշատակի խաչքարեր: Գյուղն ունի տնակային պայմաններում գործող փոստ, ակումբ, մանկապարտեզ, բուժ.կետ: Դպրոցը գտնվում է թիթեղից պատրաստված երկհարկանի շենքում: Լեռնապատը գտնվում է մարզկենտրոնից 14կմ հեռավորության վրա, Վանաձոր-Սպիտակ մայրուղու 8-րդ կմ-ից ձախ` 4կմ հեռու: Ծովի մակերեւույթից միջին բարձրությունը 1520մ է: Գյուղի միջով հոսում է Լեռնաջուր գետը, որը միանում է Փամբակին: Գյուղը սահմանակից է Արջուտ, Սարալ, Դարպաս, Հալավար գյուղերին: Կլիման ձմռանը խիստ է` մինչեւ -28C, իսկ ամռանը զով` +30C: Գյուղը շրջապատված է Փամբակի լեռնաշղթայի լեռներով: Գյուղում հիմնականում զբաղվում են ցորենի, գարու կարտոֆիլի, կաղամբի եւ այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ: Այս ճյուղի զարգացմանը նպաստում է վերջին տարիներին նորոգված եւ կառուցված ոռոգման ցանցի առկայությունը: Իսկ խոչընդոտ է հանդիսանում գյուղ. տեխնիկայի բացակայությունը: Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու: Այս ճյուղի զարգացմանը խանգարում են արոտների, խոտհարքների հեռավորությունը, վատ ճանապարհները, տեխնիկայի սակավությունը, մաշվածությունը եւ գնողունակ բնակչության բացակայությունը: Հաջողությամբ զարգանում է մեղվաբուծությունը: Գյուղն ունի ոչ տիպային միջնակարգ դպրոց, որը կառուցվել է վերջին տարիներին: Դպրոցում սովորում է 390 աշակերտ: Դպրոցն ունի 40 աշխատատեղ: Անմխիթար վիճակում է դպրոցի կոյուղու ցանցը: Դպրոցը չունի սպորտ դահլիճ եւ մարզագույք: Չունի նաեւ լաբորատոր սարքավորումներ եւ դիդակտիկ նյութեր: Համայնքն ունի ակումբ, որն անմխիթար վիճակում է: Մշակույթի տան եւ գրադարանի այրվելուց հետո ոչնչացավ գրադարանային ֆոնդը եւ մշակույթի տան գույքը: Համայնքը զրկված է հասարակական միջոցառումներից, կինոյից թատրոնից: Ակումբը եւ փոքրիկ սպորտհրապարակը չեն բավարարում բնակչության պահանջները: Վերականգնվել է նախկինում եղած ՙԼեռնապատ՚ մեծահասակների պարային համույթը, որը մեծ համբավ ունի Հանրապետությունում: Գյուղի եկեղեցին չի գործում եւ բնակչության հոգեւոր դաստիարակությամբ որոշ չափով զբաղվում են միայն մանկավարժները:
Категория: ՀԱՄԱՅՆՔՆԵՐ | Добавил: Lucio (23.09.2012)
Просмотров: 683 | Комментарии: 2 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Форма входа
Мини-чат
ОПРОС
Где вы родились?
Всего ответов: 284
Яндекс.Метрика