Главная » Статьи » История

Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը

Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը: IV դարի վերջում մայրենի լեզվով գիր և գրականություն ունենալն ազգապահպան խնդիր էր դարձելքանի որ հայերեն գրավոր լեզուն կենսական անհրաժեշտություն էր թե´ պետությանթե´ եկեղեցու և դրանով իսկ ներկա ու ապագա սերունդներին դաստիարակելու և կրթելու համարՀայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո հայոց լեզվով եկեղեցական գրականության բացակայությունըառավել ևս Աստվածաշնչի ասորերենով և հունարենով ընթերցումներն անհնարին էին դարձնում ժողովրդի լայն խավերին ծանոթանալու քրիստոնեական վարդապետությանը:

Վիճակը քիչ էր փոխվում հայերեն բանավոր թարգմանությունիցքանզի օտար լեզուներին քչերն էին տիրապետումոր կարողանային միանգամից թարգմանություն կատարել մայրենի լեզվովԱվելին՝ հունարենը պարսից արքունիքը դիտում էր որպես թշնամի երկրիՀռոմեական կայսրության լեզու և Հայաստանում զավթողական քաղաքականության իրականացման ժամանակ նույնիսկ արգելում էր դրա կիրառումը՝ փոխարենը պարտադրելով պարսկերենըԻսկ որպես եկեղեցական լեզու մնում էր դարձյալ ժողովրդի համար անհասկանալի ասորերենը:

Դրան գումարվեցին IV դվերջին Մեծ Հայքի թագավորության բաժանումը Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջևիսկ այնուհետևՀայաստանի արևմտյան մասում թագավորական իշխանության վերացումըԱյդ ամենը նշանակում էրոր արդեն վտանգված էր հայ Արշակունիների թագավորության գոյությունը,դրանով իսկհայ ժողովրդի պետականորեն երաշխավորված քաղաքական և մշակութային կյանքը:

Արշակունիների մոտալուտ անկման պայմաններում Հայ առաքելական եկեղեցին էր դառնում միակ ազգային ամբողջական կառույցըսակայն մայրենի լեզվով հոգևոր գրականության պակասը սպառնում էր հենց իրՀայ առաքելական եկեղեցու անկախ գոյությանը:

Հենց այդ տագնապալի ժամանակաշրջանում Մեսրոպ Մաշտոցին էր վերապահված հայոց ինքնության հզոր դրսևորումներից մեկի՝ գրերի գյուտի առաքելությունը:

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 թՏարոն գավառի Հացեկաց գյուղում՝ կարճազատ Վարդանի ընտանիքումՆերսես Մեծի օրոք կրթություն ստանալուց հետո  նա Տարոնից մեկնում է Մեծ Հայքի թագավորության մայրաքաղաքՎաղարշապատև Խոսրով IV-ի արքունիքում զինվորական ծառայություն կատարումՄիևնույն ժամանակ նա կարգված էր արքունի մատենագիր դպիրների խմբի մեջ:

Փայլուն տիրապետելով մայրենի լեզվինՄեսրոպ Մաշտոցն արքունիքի միջազգային գրագրություններում կիրառում էր նաև հունարենի,ասորերենիպարսկերենի իր իմացությունըԹողնելով ծառայությունը հայոց արքունիքում՝ Մաշտոցը քարոզչական գործունեության նպատակով գնում է Նախիջևան գավառից հարավ գտնվող Գողթան գավառըՔրիստոնեական ուսմունքը վարդապետելիս Մեսրոպ Մաշտոցը հայերեն բանավոր թարգմանում է Սուրբ Գիրքը:

Մինչ նա Գողթան գավառում էրԱստվածաշունչը Հայաստանի մյուս գավառների եկեղեցիներում կարդում էին ժողովրդի համար անհասկանալի օտար լեզվովՈւստիըստ պատմիչ Ղազար Փարպեցունա խորհում էրթե <<գոյություն ունեն հայոց լեզվի նշանագրեր,որոնցով հնարավոր է սեփական ձայնով և ոչ թե մուրացածո լեզվով եկեղեցիներում շահել տղամարդկանց ու կանանց և առհասարակ ամբողջ բազմության սրտերը>>Այստեղ պատմիչը վկայել է նախամեսրոպյան շրջանում հայերեն գրերի գոյության մասին:

Պահպանվել են մատենագրական տեղեկություններ նախամաշտոցյան հայ գրերի մասին: II-III դարերում հայերը հիշատակված են հին դպրություն ունեցող ժողովուրդների շարքումՊատմահայր Մովսես Խորենացին հիշատակել է նախաքրիստոնեական մեհենական գրականության մասինորն առ այսօր չի հայտնաբերվելՎարդան Արևելցին նույնպես տեղեկացնում էոր <<հնուց հայերեն գիր է եղել>>ինչը <<վկայվեց Լևոն արքայի ժամանակքանզի դրամ գտավ Կիլիկիայում դրոշմված հայերեն գրով… Հայկազուն թագավորների>> անուններովԸստ Գարեգին ՍրվանձտյանցիԲալու բերդաքաղաքի մոտ գտնվող Գրմանքար կոչվող սուրբ վայրերի մերձակա մի քարայրի (որտեղ ճգնել է Մեսրոպ Մաշտոցըպատերի սեպագիր արձանագրությունները միայն հայերը կարող են վերծանել:

Հայ գրերի գյուտը և նշանակությունը: Մեսրոպ Մաշտոցը Գողթն գավառում քարոզչության ժամանակ միտք հղացավ հայոց լեզվի նշանագրերը գտնել և ամենայն ջանասիրությամբ իր անձը նվիրեց այդ մեծ գործին:

Վերադառնալով Այրարատ՝ Մեսրոպ Մաշտոցն իր մտադրության մասին հայտնում է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին և ստանում նրա հավանությունը: IV դարի վերջին գումարվում է եկեղեցական ժողովորտեղըստ Կորյունիորոշվում է <<հայ ազգի համար նշանագրեր գտնել>>Վռամշապուհ արքայի հովանավորությամբ խնդրի լուծմանն անմիջապես ձեռնամուխ են լինում Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը:

Վռամշապուհ արքային հայտնել էինոր Դանիել անունով ասորի մի եպիսկոպոսի մոտ կան հայերեն նշանագրերԱրքայի հանձնարարությամբ այդ նշանագրերը բերում են և երկու տարի դրանցով ուսուցանում աշակերտներինՍակայն այդ նշանագրերն անբավարար եղան հայոց հարուստ լեզվի հնչյունային համակարգի օգտագործման համար:

Վռամշապուհի կարգադրությամբ Մեսրոպ Մաշտոցըձեռնարկելով նոր նշանագրեր ստեղծելու գործըմի խումբ աշակերտներով մեկնում է ԱմիդԵդեսիա և Սամոսատ քաղաքները:

Մեսրոպ Մաշտոցն աշակերտներին երկու խմբի էր բաժանելմեկին կարգելով ասորական դպրությանիսկ մյուսինհունականՆա հանդիպում է Դանիել եպիսկոպոսինսակայն նախկինից ավելի բան չգտնելով՝ անցնում է ԵդեսիաՊլատոն անունով մի հեթանոս ճարտասանի մոտԱպա իր պրպտումները շարունակում է այլ վայրերումՎերջապես 405 թՈւռհայում (ԵդեսիաՄաշտոցը ստեղծում է հայոց գիրը:

Կորյուն վարդապետը և Մովսես Խորենացին գրում են հայոց գրերի՝ Աստծո շնորհով տրվելու մասինԿորյունը գրել է<<Եվ այսպես նա բազում նեղություններ կրեց՝ իր ազգին մի բարի օգնություն գտնելու համարԱմեն բան շնորհող Աստծուց իսկապես պարգևվեց նրան այդ բախտընա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներհայերենի նշանագրեր>>:

Մեսրոպ Մաշտոցըգալով Սամոսատ քաղաքըգտնում է հունարեն գրչության արվեստի խորագիտակ Հռոփանոսինորը գեղագրում է Մեսրոպ Մաշտոցի պատրաստած 36 նշանագրերըորոնցից յուրաքանչյուրին Հայոց աշխարհի մեծ ուսուցիչն անուն էր տվել<<Այբբեն,գիմդա... >>Եղիշեի գնահատմամբ՝ <<Այբն է մայր իմաստութեան...>>:

Սուրբ Գրքի հայերեն թարգմանությունն անվանվեց Աստվածաշունչորից հայերեն թարգմանված ու գրված առաջին նախադասությունն էր.<<Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ>>:

Հայրենիք վերադարձող Մեսրոպ Մաշտոցին Երասխի ափին մեծ հանդիսավորությամբ դիմավորում են Վռամշապուհ արքանՍահակ Պարթև կաթողիկոսընախարարագունդ ավագանին՝ ժողովրդի բազմության հետԱպա նրանք միասին գալիս են մայրաքաղաքՄեսրոպ Մաշտոցն անմիջապես ձեռնամուխ է լինում հայերեն այբուբենով մանուկների ուսուցմանըՄեսրոպ Մաշտոցը՝ հայ դպրության հիմնադիրըգրել է հոգևոր ճառերերգերհատկապես շարականներՍահակ Պարթևը նույնպես գրել է եկեղեցական կանոններթղթեր (նամակներու հոգևոր երգեր:

 Լուսավորչական գործունեությունն ընդարձակելով Հայաստանում՝ Մեսրոպ Մաշտոցը գնում և տառեր է ստեղծում նաև վրաց և Կուրի ձախափնյա բուն Աղվանքի ցեղերից գարգարացիների լեզուների համար:

ԴպրոցըՍբ. Մեսրոպ Մաշտոցը և Սբ. Սահակ Պարթևը կրթական աշխատանքը ծավալեցին նախ Հայաստանի կենտրոնական երկրամասերումմայրենի լեզվով դպրոցներ հիմնելովԱռաջին վարդապետարանը՝ բարձրագույն դպրոցըհիմնադրվեց ՎաղարշապատումԱյստեղ պատրաստվում էին վարդապետներ՝ ուսուցիչներ,որոնց շարքում էր նաև Մաշտոցի վարքագիր ԿորյունըԱյն ժամանակ Սահակ Պարթևը մեծ հոգատարությամբ զբաղվում էր նաև իր թոռան՝ հայոց ապագա սպարապետ Վարդան Մամիկոնյանի կրթությամբ:

Այնուհետև Մեսրոպ Մաշտոցը հայոց դպրոցներ է հիմնում նաև Արցախում  (Ամարասի դպրոցը), ՍյունիքումԳողթան գավառումՍահակ Պարթևի նամակով Մաշտոցը Վարդանի հետ ներկայանում է բյուզանդական կայսր Թեոդոսիոս II-ինստանում է նրա համաձայնությունը Արևմտյան Հայաստանում ևս դպրոցներ բացելու մասինԱյդ առաքելությունը Հայաստանի արևմտյան մասում նա իրականացնում է 419-422 թթ.: Դրանով իսկ հոգևոր առումով Հայաստանը վերամիավորվում է:

Հայոց գրերը հայ ժողովրդի համար դառնում են գոյատևմանազգային ինքնությանարժեհամակարգի պահպանման հզոր միջոց բոլոր ժամանակներում:


Категория: История | Добавил: Lucio (07.10.2011)
Просмотров: 25473 | Комментарии: 11 | Рейтинг: 5.0/4
Всего комментариев: 2
2 SVETLANA  
0
HFHFHGFJ

1 diwtsar  
0
ՈՎՔԵ՞Ր ԵՆՔ ՄԵՆՔ: ՈՐՏԵՂԻ՞Ց: ՈՒ՞Ր ԵՆՔ ԳՆՈՒՄ: Ի՞ՆՉ Է ՄԵԶ ՍՊԱՍՈՒՄ: ->

այս հարցերին պատասխան է տալիս սենսացիոն (ցնցողային) հայտնագործությունը -- աշխարհի ու գալեցողի գաղտնիքների բանալին: ->

ՆԵՐԿԱ(Ն,) ԱՆՑՅԱԼՆ ԵՒ ԱՊԱԳԱՆ – ԹԱՔՑՎԱԾ ԻՍԿՈՒԹՅԱՆ(ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ) ԳԱՂՏՆԻՔԸ

ԵՐՐՈՐԴ (Պ/Բ/)ԱՐԱՅԼԵԱԼ (ԱՅԼԵԱԼԱԲԱՐ, ԶՈՒԳԱՀԵՌ) (ԵՂԵ/ՐԵ)ԱԼՈՒԹՅՈՒՆ – (Գ/Կ)ԼՈ(Բ/ՐԵՐԿՐԵ)ԱԼ ԱՂԵՏԻՑ ՓՐԿՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ:

ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈ(Դ/Թ)Ը – ՄՏՔԻ ԵՒ ԲԱՌԻ ԾԱԳՄԱՆ ԽԹԱՆԸ – ԵՒ ԱՅԺՄ ԿԵՆԴԱՆԻ ՆԱԽԱԼԵԶՎԻ ՀԻՄՔՆ:

ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍԸ – ՈՉ ԹԵ ԱՐՄԱԳԵԴԴՈՆ Է – ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋՆ, ԱՅԼ ԱՊԱ(Կ/Գ)Ա(Լ/Յ) ԱՓՍՈՍ(ԱԼԻ) – ԱՐԻԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ:

Հաջողվել է գտնել անսպասելի պատասխաններ մի շարք հավերժորեն անհասկանալի եւ մշուշոտ հարցերի վերաբերյալ: Հարցեր, որոնք այժմ քննարկվում են ամենուրեք, որովհետեւ շատերը արդեն սկսել են զգալ սպասվելիք աղետի մոտեցումը: Իսկ այդ հաջողությունին պարտական ենք մի ցնցող մեթոդի (միջոցի) հայտնագործմանը – տարբեր լեզուների բառերի դեկոդավորման, հիմնված եւ այժմ կենդանի, արիական նախալեզվի բառբառի վրա, հայ(աս)երեն լեզվին, որը տրված է ի Վերուստ եւ հանդիսանում է Տիեզերքի բանականության լեզու: Հիմնականը – ապացույց է սուբյեկտիվ եղյալության … Ամենագոյ Աստծոյի: Եւ դա ամենեւին ոչ թե հավատի հարց է, այլ Գիտելիքի -- եւ Բանականության առկայության:

Դիմում ենք բարի կամքի տեր բոլոր մարդկանց, ում գիտակցությունը մթագնած չէ եւ ովքեր պատրաստ են ընկալել ոչ սովորականը: Գիտենալ անցյալի վերաբերյալ թաքցված ճշմարտությունը, իմանալ ներկայի գաղտնիքները, եւ հնարավորություն ստանան փրկվելու ապագայում: Դա մեր ուժերի սահմաններում է, եթե հասկանանք ու հասնենք: Կատարված է ցիվիլիզացիայի (ցեղալուծության. քաղաքակրթության) համար ճակատագրական հանդիսացող հայտնագործություն, որը թույլ է տալիս փոխել մեր աշխարհայացքը եւ մեզ պարտադրված թյուր պատկերացումները - ապացուցելի փաստեր իրական անցյալի, անհրապույր ներկայի եւ վտանգավոր ապագայի վերաբերյալ: Այդ մասին է ասվում այս հոդվածում -- "Код разума: Словесная алгебра гармонии" ("Բանականության (Խելացիության) Կոդը: Ներդաշնակության (հարմ(ար)ոնիայի) Բառային Հանրահաշիվ (ալգեբռա/ այլ+չափ+ռահ)”), որը տպագրվել է "Գործարար”(«Горцарар») N 7/9 ամսագրում 2009 թ.-ին (http://gortsarar.ru/files/code.pdf ) եւ որը հանդիսանում է "Слово как абсолютное доказательство" ("Բառը, որպես բացարձակ ապացույց”) հոդվածի լրացնող տարբերակը: Վերջինս հրատարակվել է մի հրատարակչությունում, որի անունն հենց ինքն վկայում է իր նշանականության աստիճանի մասին - «Экономическая и философская газета» ("Տնտեսական եւ փիլիսոփայական թերթ”), № 22-23 2008 թ.-ի հուլիսին (www.eifgaz.ru/dyushunts23-2008.htm): Բայց սա ընդամենը բայահայտումների մի մասն է, եւ նաեւ իր հերթին "բանականության թեստ (տեսթ)” – ասել է թե – պատրաստ է արդյոք մարդը ընդունելու Ճշմարտությունը: Մոտենում է Ապոկալիպսիսը, միայն թե անհրաժեշտ է հասկանալ թե սա ինչ է նշանակում, ինչպես նաեւ յուրացնել է անհրաժեշտ անհուն եւ խորիմաստ ինֆորմացիան (ընդվոր(ու)մությունը): Նոր Դարաշրջանը - Նոր Աշխարհ է: Այժմեան տեխնածին (տեք(ու)մնածին) համաշխարհային հասարակարգի կառուցծվածքը դատապարտված է, իսկ մենք կամ առավել մարդկային կդառնանք, կամ էլ կկործանվենք: Բայց կհասցնե՞նք արդյոք միավորվել եւ համախմբվել փոխօգնության եւ համագործակցության մեջ, Երրորդ զուգահեր եղյալությունում, որպեսզի փրկվենք: Դրա մասին էր մեզ պատրվիրում Հիւսուս Քրիստոսը եւ նախազգուշացնում էին բոլոր մարգարեները եւ Նոստրադամուսը (ինչպես նաեւ Էդգար Քեյսին, Դեն Բրինկլին եւ Վանգան, մատնանշելով "քրիստոնեական սոցիալիզմը”): Եւ ի՞նչ կհաջողվի մեզ պահպանել քաղաքակրթության նվաճումներից: Հոդվածի վերաբերյալ քննարկումներին կարելի է ծանոթանալ իմ կայքում – www.diwtsar.ucoz.ru:

----------------------------------------------------------------------

Բառերի գաղտնիքից -- աշխարհի գաղտնիքներին

Through secret of words - to secrets of the world!

Через тайну слов -- к тайнам мира!

Имя *:
Email *:
Код *:
Форма входа
Мини-чат
ОПРОС
Где вы родились?
Всего ответов: 284
Яндекс.Метрика