Главная » Статьи » История |
Թուրքերը հիշել են ASALA-ին(3)
3. 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին մարդկության և հայության դեմ իրականացված սեփական հանցագործությունները կոծկելու և անկասելի պատասխանատվությունից ու անխուսափելի հատուցումից խուսափելու անիրատեսական ձգտումները: Եվրոպական գերտերությունների դերակատարությունն ու մասնակցությունը մարդկության և հայության դեմ իրականացված ցեղասպանության հանցագործություններին: Որտեղից սկսենք, քանզի համայնապատկերը շատ-շատ ընդարձակ է: Սկսենք Կայզերական Գերմանիայից: 1902 թ. Գերմանացի Պաուլ Ռորբախը «Բաղդադի երկաթուղին» գրքում Բեռլին - Բաղդատ երկաթուղի կառուցելու գաղափարի քողի տակ առաջարկում էր հայերին Արևմտյան Հայաստանից տարհանել - տեղափոխել դեպի Իրաք, դեպի արաբական անապատներ : Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում այդ Կայզերական Գերմանիան զինեց թուրքերին նոր հրացաններով, հրանոթներով, ռազմանավերով և տրամադրեց գերմանացի և այլ… մասնագետներ ու սպաներ թուրքական բանակի համար, որի գլխավոր խնդիրը, ինչպես պարզվեց հետագայում, հայերի ցեղասպանությունն ու բռնագաղթը իրականացնելն էր, և ոչինչ ավելի: Պատմության ծաղրով, Պաուլ Ռորբախը Գերմանա-հայկական բարեկամության ընկերության նախագահի տեղակալն էր: Այդ Մեծ Բրիտանիան հայերի համար փակեց դժոխքից դուրս գալու դուռը, այդ բրիտանական դիվանագիտությունը հիմքը դրեց մինչև այսօր շարունակվող այն քաղաքական ձեռնածության, երբ Հայկական հարցի լուծումն արգելափակելու նպատակով` մշտապես բարձրացվում է քրդական խնդիրը: Այդ բրիտանական նավերը չէին կարողանում բարձրանալ Արարատի գագաթը, և իսկապես, դրանք հո Նոյյան Տապաններ չէին: Այդ Ֆրանսիան էր, որ փոքր, բայց քաջ ու հավատարիմ դաշնակցին խոստանում էր պաշտպանել Հայկական Կիլիկիայի անկախությունը, իսկ հետո զինաթափում էր Կիլիկիայի հայկական կամավորական լեգեոնը և գողի նման անաղմուկ, գիշերով, ծլկում` Կիլիկիայի հայերին մատնելով նոր ցեղասպանության ու բռնագաղթի: Այդ Ցարական Ռուսաստանի կառավարությունն էր, որ ամեն կերպ խոչընդոտում էր կովկասյան ռուսական բանակի արագընթաց ռազմական երթն ու հաղթանակը, ինչը կարող էր ցեղասպանությունից փրկել Արևմտյան Հայաստանի հայությանը: Եվ այդ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունն էր, որ ստանձնեց պատերազմի մեջ մտնելու և հայերի ցեղասպանությունն ու բռնագաղթը իրականացնելու հանցագործությունը: Պանթուրքիզմի գաղափարախոսության ձևավորումը որպես այլատյացության ու ռասիզմի քարոզ, թուրքերի նախապատրաստումը պատերազմի ու ցեղասպանության հանցագործությունների: Պանթուրքիզմի գաղափարախոսությունը ձևավորվել է եվրոպական հատուկ շրջանակներում, գաղափարախոսների մեջ թուրքեր չկային և նրանք այնտեղ պետք էլ չէին, պարզապես հարկավոր էր սերմանել թուրք ազգի գերազանցության մասին առասպելական որոմը` հետագայում անպայման և անվրեպ ցեղասպանություն հնձելու համար: Այստեղ շատ համառոտ թվարկենք Պանթուրքիզմի գաղափարախոսներին և նրանց հրատարակած գրքերը: 1873-1874 թթ. Լոնդոնում լույս են տեսել Արմինիուս Վամպերի գրքերը՝ «Բուխարա» և «Կենտրոնական Ասիա», որոնցում գովերգվում են թուրք ցեղի գերակայությունն ու… հին փառքը: 1877թ. Լայպցիկում լույս է տեսել Ֆրանց Ֆոն Վերների գիրքը՝ Մուրադ Էֆենդի կեղծանունով, ուր քարոզվում էր թուրք ցեղի վերածննդի անխուսափելիությունը և ուրվագծվում՝ Պանթուրանիզմի քաղաքական մեծ ծրագիրը… 1889թ. Փարիզում լույս է տեսել Կոնստանտին Բոռժեցկու գիրքը՝ «Հին և արդի թուրքերը» խորագրով, Մուստաֆա Ջելալեդդին փաշա կեղծանունով: 1896թ. դարձյալ Փարիզում լույս է տեսել Լեոն Կահունի գիրքը՝ «Ասիայի պատմության ներածություն. Թուրքերն ու մոնղոլները իրենց ծագումից մինչև 1405» թվականը, որտեղ գովերգվում է Չենգիզ խանի և Լենկթիմուրի կերտած «թուրանական» հին կայսրության փառքը: Թուրքական Թեքին Ալփ կեղծանունով Ալբերտ Կոհենը գերմաներեն և թուրքերեն լեզուներով հրապարակել է ծրագրային գրքերի ամբողջ մի շարք, որոնցից են «Թուրքականություն և համաթուրքականություն», «Մտորումներ Մեծ Թուրքիայի բնույթի և ծրագրի շուրջ», «Պատերազմից դեպի խաղաղություն անցման տնտեսության մասին» գրքերը: Պանթուրքիզմի վարդապետության հիմնադիր-քարոզիչների շարքում է Խալիդե Էդիբ կեղծանունով հեղինակը, որ 1916թ. Վայմար քաղաքում գերմաներեն լեզվով հրատարակել է իր մեծ աղմուկ հանած գիրքը՝ «Նոր Թուրան»: Պանթուրքիզմի քարոզչության մեջ թվարկվածների կողքին գաճաճներ են մնացյալները, որոնցից թերևս հիշատակելի է Զիա Գյոքալփը Դիարբեքիրից՝ իր «Թուրքչյուլյուգույն Էսասլարը» («Թուրքականության հիմունքները») գրքով, հրատարակված 1923թ., էնգյուրիում (Անկարա) : Այսպես, 1870-ական թթ. ձեռնարկված ազգամիջյան ատելության, ռասիզմի, ազգային գերազանցության, այլատյացության քարոզը իր առաջին դրսևորումներն էր ունենալու արդեն 1890-ական թթ. կեսերին, Սուլթան Աբդուլ Համիդի օրոք: 1894-96 թթ. Օսմանյան կայսրության քաղաքական վերնախավը սուլթանի ղեկավարությամբ իրականացրեց Հայկական Կիլիկիայի երեք հարյուր հազար հայերի առաջին խոշոր ցեղասպանությունը: 1909-ին Երիտթուրքերն իրականացրին Ադանայի երեսուն հազար հայերի կոտորածը` ցեղասպանությունը: Դա հայերի զանգվածային ցեղասպանությունն ու բռնագաղթն իրականացնելու մեծ հանցագործության նախապատրաստական փուլն էր: 1915-ի ապրիլքսանչորսյան իրադարձությունների նախապատրաստումը: Քչերը գիտեն, որ Հայոց ցեղասպանությունն սկսելու իբրև ազդանշան և աջակցություն են ծառայել երկու կարևոր իրադարձություններ: Դրանցից մեկը Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետ, իսկ այդ պահին բրիտանական նավատորմի հրամանատար Ուինստոն Չերչիլի կայացրած տարօրինակ որոշումն էր: 1915-ի ապրիլին բրիտանական նավատորմը մտավ Բոսֆոր - Դարդանել, որն իրականում պաշտպանված չէր, բայց ի զարմանս բոլորի նավատորմը նեղուցները գրավելու քայլեր չձեռնարկեց: Նավերն ու անձնակազմը չվտանգելու պատրվակով Չերչիլը հրամայեց վերադարձնալ Անգլիա , իսկ Կ. Պոլսում որոշեցին, որ անարգել կարող են սկսել հայ մտավորականների ձերբակալությունները: Հետագայում դրա համար Չերչիլին իր պաշտոնից հեռացրին : Մյուսը` պատերազմների պատմության մեջ առաջին անգամ թունավոր գազի օգտագործումն էր: 1915-ի ապրիլի 22-ին արևմտյան ճակատում գերմանացիները գազային հարձակում իրականացրին : Դա հիմնովին շեղեց համաշխարհային հանրության ուշադրությունը Օսմանյան կայսրությունում կատարվող իրադարձություններից, հայերի նկատմամբ սկիզբ առնող բռնություններից: Գազային հարձակումից երկու օր անց` ապրիլի 24-ին, թուրքերը ձերբակալեցին Կ. Պոլսի ողջ հայ մտավորականությանը, ինչպես նաև թուրքական պառլամենտի հայ պատգամավորներին, որոնք ժողովրդավարություն էին խաղում թուրքերի հետ 1908-ից սկսած, այդ թվում` թուրքական քաղաքական վերնախավի կողմից նույնպես շատ հարգված, Թալեաթի եղբայր և ընկեր, Գրիգոր Զոհրաբին: Այնուհետև, քանի որ Արևմտյան Հայաստանի հայությունը գլխատված էր, հայտնվել էր անկազմակերպ ու անպաշտպան վիճակում, նրա դեմ իրականացրեցին 1894-1923 թթ. հայերի ցեղասպանության ամենախոշոր, ամենազանգվածային գործողությունը: Կարո՞ղ էր հայությունը խուսափել ցեղասպանությունից: Կարո՛ղ էր, եթե հայ հասարակական-քաղաքական միտքը, հայ քաղաքական վերնախավը իր ժամանակին, դեռևս Ադանայի կոտորածից հետո, երկու կարևոր որոշումներ կայացներ. ա) կազմակերպել հայության համապարփակ ինքնապաշտպանությունը, բ) չմասնակցել համայն մարդկության և հայության դեմ ուղղված զավթողական, ավազակային, կործանարար պատերազմին : Այդ որոշումները, սակայն, չկայացվեցին ոչ 1909-ին, ոչ 1914-ին և ոչ էլ 1918-ին կամ 1920-ին: Այսօր ևս, երրորդ համաշխարհային աղետի, նախապատրաստվող պատերազմի ու քաղաքակրթությունների բախման նախաշեմին այդպիսի քաղաքական որոշումներ կայացնելու խնդիրը կա: Ամփոփենք և պարզապես թվարկենք թուրքերի և նրանց դաշնակիցների կատարած հանցագործությունները առնվազն վերջին 100 տարիների ընթացքում. -Այլատյացության, ազգային գերազանցության ու սնապարծության (որ ժամանակի ընթացքում շիզոֆրենիայի դրսևորումներ է ստացել), ռասիզմի գաղափարախոսության` Պանթուրքիզմի, ձևավորում, տարածում և քարոզչություն թուրքական շրջանակներում: -Հայերի տարհանման և Հայոց ցեղասպանության ծրագրերի ու գաղափարների մշակում, տարածում, քարոզչություն: -1894-96, 1909, 1915-18, 1918-23 թթ. ընթացքում հայության բնօրրանում` Հայկական լեռնաշխարհում, և Օսմանյան կայսրության տարածքում` Հայոց ցեղասպանության ծրագրում, քարոզչություն, նախապատրաստում, հրահրում և իրականացում, նրա ունեցվածքի հափշտակում և յուրացում: -1915-ին և դրան հաջորդող տարիներին, օգտվելով պատերազմական իրավիճակից, հայերից բացի` ասորիների, հույների, արաբների (հետագայում` 1920-ական թթ. կեսերից սկսած, նաև քրդերի) կոտորածների ու ցեղասպանության իրականացում, նրանց ունեցվածքի հափշտակում և յուրացում: -1918թ., ագրեսիայի ձեռնարկում Արևելյան Հայաստանի հայության նկատմամբ, ապօրինի պայմանագրի պարտադրում նորաստեղծ Հայաստանի Հանրապետությանը: -1918-ի Բաքվի հայերի ցեղասպանության իրականցում: -1920թ., ագրեսիայի ձեռնարկում անկախ և ինքնիշխան պետության` Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այնուհետև անօրինական և ապօրինի պայմանագրերի (1920թ., Ալեքսանդրապոլ և 1921թ., Մոսկվայ) պարտադրում ագրեսիայի ենթարկված կողմին` Հայաստանի Հանրապետությանը: -1894-1923, 1923-2011 թթ. Հայոց քաղաքակրթական արժեքների, այդ թվում` պատմաճարտարապետական հուշարձանների և եկեղեցիների ու խաչքարերի ավերում: -Հայոց և տարածաշրջանի այլ ժողովուրդների պատմության, մշակույթի և քաղաքակրթական այլ արժեքների կեղծարարություն: Բրիտանական հանրագիտարանը դրա վերջին ապացույցներից է միայն: -Հայոց ցեղասպանության պատմական փաստի և իրողության ժխտում, ուրացում, մերժում: Այս հարցով Ժամանակ շահելու և հատուցումը հետաձգելու անիրատեսական ակնկալիքով` պատմաբանների հանձնաժողովի ստեղծման առաջարկներ : -Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ի Իրավարար վճռով Հայաստանին հատկացված տարածքի 90-ամյա բռնազավթում: -1993-ից Հայաստանի Հանրապետության շրջափակում: Սա է ոչ ամբողջական ցանկը մարդկության դեմ թուրքերի ու իրենց դաշնակիցների իրականացրած հանցագործությունների: Ադրբեջանի իրականացրած հանցագործությունները Թուրքիայի ձեռագրի ու ծրագրի պատճենահանված տարբերակներն են: Դրանց մասին կխոսենք մեկ այլ առիթով: Իսկ հիմա նշենք, որ ոճիրը միշտ պատիժով է ավարտվում, ակնհայտ լինի դա, թե ոչ: Հայոց ցեղասպանության համար պատիժն ու հատուցումը շատ չի ուշանա: Կա հատուցում մարդկային արդարադատության ձևով, կա նաև պատիժ քաղաքակրթական բովանդակությամբ ու խորքով: Այն ազգերը, որոնք մարդկային հասարակության զարգացման բնական օրենքների դեմ են գործում ու փորձում են խուսափել պատասխանատվությունից, իրականում պատմության թատերաբեմից անհետանում են, որքան էլ վերելքի մեջ իրենց պատկերացնեն: Որովհետև զարգացումն ու քաոսը ամենևին էլ երկվորյակներ չեն, որ ձեռք-ձեռքի բռնած դպրոց հաճախեն…, այլ լիովին հակոտնյա իրողություններ: Հայոց բոլոր իրավունքներն անժամանցելի են: Հայոց հայրենիքը` Հայկական լեռնաշխարհը հայության ազգային սեփականությունն ու հարստությունն է: Հայության պատասխանատվությունն ու անելիքն էլ իր քաղաքակրթական արժեքներին ու արժեքային համակարգին հավատարիմ մնալն է ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելը, ինպես նաև բոլոր ոչնչացված արժեքների համար հատուցում ստանալը, մինչև անգամ ինչ-որ տեղ ընկած վիրավոր խաչքարի ջարդված թևի համար: Ծանոթագրություն 1. Ռորբախ Պաուլ, գերմանացի քաղաքական և հասարակական գործիչ: Գերմանա-հայկական ընկերության նախագահի տեղակալներից: Գրել է մի շարք աշխատություններ՝ նվիրված Մերձավոր Արևելքում Գերմանիայի քաղաքականությանը, որոնցում գնահատել է Արևմտյան Հայաստանի նշանակությունը Գերմանիայի տնտեսական և քաղաքական շահերի տեսանկյունից: "Բաղդադի երկաթուղի” (1902) աշխատության մեջ հիմնավորել է այդ շինության նշանակությունը Մերձավոր և Միջին Արևելքում Գերմանիայի նվաճողական քաղաքականության դիրքերից, նշել Արևմտյան Հայաստանով այն անցկացնելու նպատակահարմարությունը, որը կնպաստեր այդ տարածաշրջանում Գերմանիայի ազդեցության ամրապնդմանը: Ռորբախը գրել է. «Նա ով տիրում է Հայաստանին, անմիջականորեն տիրում է ինչպես Փոքր Ասիայի արևելյան մասին, այնպես էլ Միջագետքին» ("Война и германская политика”, 1915, с. 63): Ընդգծելով այն կարևոր նշանակությունը, որ ուներ Հայաստանը Օսմանյան կայսրության համար, Ռորբախը շեշտել է, որ «Թուրքիան թե՛ քաղաքական և թե՛ ռազմական առումով կկորցնի իր կենսունակությունը հենց որ կորցնի Հայաստանը, հատկապես եթե այն կորցնի հօգուտ Ռուսաստանի» (նույն տեղում, էջ 62): Ելնելով դրանից՝ Ռորբախը դեմ էր Արևմտյան Հայաստանի անկախությանը, պաշտպանել է այնտեղից հայերի տեղահանության մասին Թուրքիայի իշխող շրջանների ծրագրերը: Նշել է, որ «Արևմտյան Հայաստանից պետք է դուրս անել բնիկ հայերին», իսկ նրանց տեղում բնակեցնել Թրակիայից և Ռուսաստանից բերված մահմեդականների: Եթե այդպես վարվեին, ապա Հայաստանը մեկ հարվածով կպոկվեր Ռուսաստանի ձեռքից»: Ռորբախն առաջարկել է արևմտահայերին գաղթեցնել Միջագետք, ինչը, նրա կարծիքով, կնպաստեր «ճանապարհի տնտեսական զարգացմանը»: (Ս. Ստեփանյան, Գրականություն, Պ. Ռորբախ, «Բաղդադի երկաթուղի», (գերմ.) Die Bagdadbahn, B., 1902; 1902, Война и германская политка, М., 1915) 2. Րաֆֆի, «Քրդական միություն», 1880թ., Երկերի ժողովածու, հ. 11, Հրապարակախոսական և գրական - քննադատական հոդվածներ, Նաիրի հրտ., Երևան, 1991, էջ 336: Տես նաև, «Ուխտ Արարատի», թիվ 1 (17), մարտ - ապրիլ, 2009թ., էջ 12-21: 3. Տես, Գասպար Տերտերյան, «Սիոնիզմի եւ Փանթուրքիզմի առնչութիւնները եւ անոնց սպառնալիքը Հայաստանի լինելիութեան», Բեյրութ, 1990թ.: 4. Ըստ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հ. Մորգենթաուի, երբ անգլիական նավատորմը 1915-ի ապրիլին մտավ Դարդանել բոլորի, այդ թվում՝ թուրքական կառավարության և Գերմանիայի դեսպանի համար ակնհայտ էր, որ անգլիական զորքերը առանց կրակոցի կմտնեն Կ. Պոլիս, քանի որ, ինչպես հայտնի էր, Բոսֆոր և Դարդանել նեղուցները, ըստ էության, չէին պաշտպանվում, իսկ Կ. Պոլիսը հիմնական մասով էվակուացվել էր երկրի խորքերը: Սակայն բոլորի, այդ թվում և Գերմանիայի դեսպանի, համար հանելուկ մնաց, թե ինչո±ւ անգլիական նավատորմը, որն առանց ռազմական միջադեպերի արդեն հասել էր Մարմարա ծով, շրջեց ուղղությունն ու վերադարձավ Անգլիա: Հայտնի էր, որ այդ մասում նեղուցը պաշտպանում էին ընդամենը երեք ոչ մեծ տրամաչափի հրանոթ, և ունեին ընդամենը մեկ արկ, այն էլ արձակեցին առաջին նավի վրա, որը ոչ մի վնաս չպատճառեց ռազմանավին: Դա էլ պատճառ դարձավ, որ Չերչիլը նավատորմը չվտանգելու պատրվակով հրաման արձակի վերադառնալ: Օրեր անց Կ. Պոլիս վերադարձած թուրքական իշխանությունները հրամայեցին Օսմանյան կայսրության գրեթե ամբողջ տարածքում սկսել կանխավ ծրագրված հայերի տեղահանություններն ու զանգվածային կոտորածները: 1915թ. ապրիլի 24-ին ընթացքի մեջ դրվեց Հայոց Մեծ եղեռնը… (մանրամասները տե՛ս, H. Morgenthau, Secrets of Bosphorus, Constantinopol 1913-1916, L., 1918, կամ Հ. Մորգենթաու, Ամերիկայի դեսպանի հուշերը և հայկական եղեռնի գաղտնիքները, Ե., 1990թ.): 5. Ուինստոն Լեոնարդ Սպենսեր Չերչիլ (Churchil), (1874-1965), Մեծ Բրիտանիայի մինիստր (պրեմիեր մինիստր) 1940-1945թթ., 1951-1955թթ.: 1886-1898թթ. ծառայել է Հնդկաստանում, մասնակցել է Սուդանի դեմ ռազմական գործողություններին: 1899-1902թթ. անգլո-բուրական պատերազմի ժամանակ զինվորական թղթակից է եղել Հարավային Աֆրիկայում: 1906-1908թթ. եղել է Մեծ Բրիտանիայի Գաղութների մինիստրի տեղակալ, 1908-1910թթ.՝ առևտրի, 1910-1911թթ.՝ ներքին գործերի, իսկ 1911-ից՝ ռազմածովային մինիստր: Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ Դարդանելի օպերացիայի (1915թ. մարտ - ապրիլ ամիսներ) կազմակերպիչներից է, որի ձախողման համար պաշտոնաթող է եղել: (Сов. энциклопедический словарь, Мoсква, 1989г.) 6. «Ապրիլի 22-ին գերմանացիները առաջին անգամ օգտագործեցին թունավոր գազ»: 1915-ի պատերազմաշրջան: (Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1, Երևան, 1974, էջ 527) 7. Առաջին համաշխարհային պատերազմից և Հայոց ցեղասպանությունից 7-8 տարի առաջ արդեն կար և գործում էր «Չեզոք պետությունների և անձանց իրավունքների և պարտավորությունների մասին ցամաքային պատերազմի դեպքում» Կոնվենցիան, ընդունված 1907 թ. հոկտեմբերի 18-ին` Հաագայում: 20-րդ դարի սկզբին այդ Կոնվենցիայի սկզբունքներից ու նորմերից չօգտվելը հայ հասարակական-քաղաքական մտքի և քաղաքական վերնախավի մեծագույն - ճակատագրական բացթողումներից էր Հայոց նորագույն պատմության մեջ: 8. Երիտթուրքական կառավարության ղեկավարների և «Միություն և առաջադիմություն» կուսակցության կոմիտեի անդամների դատավարությունը տեղի է ունեցել 1919թ. Կ. Պոլսում: «Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու և հայերի դեմ զանգվածային կոտորածներ կազմակերպելու» մեղադրանքներով` Ռազմական հատուկ ատյանը երիտթուրք պարագլուխներից շատերին, այդ թվում` Ներքին գործերի նախարար, երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահ ու մեծ վեզիր (1917-1918) Թալեաթին, Ռազմական նախարար Էնվերին, Ծովային նախարար, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Սիրիայում թուրքական 4-րդ բանակի հրամանատար Ջեմալին և «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի, «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի անդամ, հանրակրթության նախարար դոկտոր Նազըմին հեռակա կարգով դատապարտեց մահվան: (Տես,www.genocide-museum.am: Տես նաև, «Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի», Առաջաբանը, թարգմանությունը և ծանոթագրությունները Ա. Հ. Փափազյանի, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրտ., 1989) «Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ASALA) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն | |
Просмотров: 738 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |
Категории раздела
Экономика [19] |
История [114] |
Наука и техника [222] |
Архитектура [16] |
Разное [48] |
Политика [5] |
ՀԱՄԱՅՆՔՆԵՐ [3] |
Мини-чат
ОПРОС